Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն:

«Ավանդներն աճել են մոտ 43 տոկոսի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝ 96.3 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ նա նշեց, որ պաշարային ցուցանիշը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ: «Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,-ասաց ԿԲ նախագահը:

Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը: ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15 տոկոսի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ