Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է. Գիլոյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու որոշման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ նվաճում է համարում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը:

«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Նախաձեռնությունը պատկանում է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին: Կառավարության, ֆեդերացիայի կողմից ամեն ինչ արվեց, որ այս հաջողությանը հասնենք: Սա շատ կարևոր իրադարձություն է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ ձևերից մեկն է: Պետք է միայն տեմպը պահել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վերջինս վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը արդեն պատրաստ կլինի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, իսկ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում:

«Ամենակարևորներից մեկն այն է, որ վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը»,-ասաց նա:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ Երևանն իրավունք է ստացել հյուրընկալելու 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:

Հետևեք մեզԻնստագրամում

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա