Ռեստորանում ընթրիք ընտրելուց առաջ հիշեք, որ 120 հազար հայ մակարոնից ու հնդկաձավարից բացի ընտրելու ոչինչ չունի.պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը պատվիրակների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով առաջացած հումանիտար լուրջ խնդիրների վրա՝ նրանց հորդորելով մտածել 120 հազար հայերի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մամիջանյանն իր ելույթում ասաց․

«Մեզնից ոմանք այսօր նիստից հետո կգնան Ստրասբուրգում ռեստորան։ Եվ խնդրում եմ ձեզ` մինչև կընտրեք ձեր ընթրիքը, հիշեք, որ 120 հազար մարդ ԼՂ-ում ոչինչ չունեն ընտրելու՝ բացի մակարոնից կամ հնդկաձավարից․ ոչ բանջարեղեն, ոչ մրգեր, ոչինչ։ Եվ, հարգելի գործընկերներ, երբ դուք կհասնեք հյուրանոցի ձեր հարմարավետ ու տաք սենյակներ՝ թաքնվելու սառը քամուց և նորություններ նայելու, խնդրում եմ՝ հիշեք, որ 120 հազար հայ ոչ գազ ունեն, ոչ էլեկտրաէներգիա օրը 6-8 ժամ։ Ձեզնից նրանք, որոնք երեխա ունեն, խնդրում եմ պատկերացրեք, թե դուք ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խանգարեր նրանց կրթությանը, եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված լինեին փակվել շուրջ 1 ամիս»։

Իսկ ԵԽԽՎ այն գործընկերներին, որոնք օրվա ընթացքում գլխացավ կունենան, Մամիջանյանը հորդորեց մինչև ցավազրկող խմելը հիշել Արցախում դեղորայքի խնդրի մասին։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Հայերեն Русский

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը