Հայաստանը և Կատարը կարող են աշխարհը տնտեսապես կապել. ՀՀ ԱԺ նախագահի հարցազրույցը Կատարի լրատվական գործակալությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատար այցի շրջանակում Հայաստանի գնահատանք է հայտնել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և խաղաղության խթանման գործում Կատարի Պետության դերի համար, որն արտահայտվում է միջնորդական և վեճերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու շարունակական ջանքերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատար կատարած այցի շրջանակներում Կատարի լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Կատարը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ մակարդակում անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում՝ միջնորդական և վեճերի կարգավորման ջանքերի միջոցով: Ալեն Սիմոնյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել Կատարի այս ջանքերին և գնահատանք է հայտնել այն բոլոր ջանքերի համար, որոնք կծառայեն տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու կայունությանը։

Խոսելով Կատարի Պետության և Հայաստանի հարաբերություններից՝ Սիմոնյանը նշել է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների արագ աճի ու զարգացման մասին` ընդգծելով Հայաստանի ցանկությունը, մղումը՝ այդ հարաբերություններն ավելի լայն հորիզոններ մղելու և դրանք ամրապնդելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:

ԱԺ նախագահը այցի ընթացքում Կատարի պաշտոնյաների հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցությանը: Սիմոնյանը Կատարում քննարկել է նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցերը:

ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանը և Կատարի Պետությունը կարող են աշխարհը տնտեսապես կապել՝ հաշվի առնելով երկրների ռազմավարական դիրքը և հստակ տնտեսական հնարավորությունները: Նա նշել է, որ Կատարը արտոնյալ դիրք ունի տարածաշրջանում, Հայաստանը նույնպես ռազմավարական դիրք ունի, որը հնարավորություն է տալիս կապել հյուսիսը, հարավը և արևելքը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Կատարի Պետությունն այսօր առաջամարտիկի մոդել է ներկայացնում՝ խաղաղություն կառուցելու և իր վեհ սկզբունքներին հասնելու առումով։ Այս առումով նա ընդգծել է տարբեր մակարդակներում խաղաղության և կայունության հաստատման միջազգային ջանքերի կարևորությունը՝ հիշեցնելով այդ սկզբունքները խախտելու և հանուն տնտեսական շահերի զոհաբերման վտանգների մասին։

Հայերեն العربية English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները