Տնտեսություն

Նախորդ տարվա տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 60 ՏՏ ընկերություն

1 րոպեի ընթերցում

Նախորդ տարվա տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 60 ՏՏ ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 60 ՏՏ խոշոր ընկերություններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Modex գործակալությունը հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից առանձնացրել է ՏՏ ընկերություններին:

1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 60 ՏՏ ընկերությունները 2022 թվականին պետբյուջեի համար ապահովել են շուրջ 51 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 2.7%-ը։

Համեմատության համար, 2021 թվականին ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկեր և վճարներ:

2022թ-ի առաջատար ՏՏ հարկատուների եռյակում են հայտնվել Synopsys-ը, Picsart-ը և EPAM-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում