Փաշինյանը վերահաստատում է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելը և դրան հասնելու համար հետևողական աշխատանքի իրականացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստում:

Վարչապետը նախ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ: Այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: «Հասկանալի է, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակման և ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում: Բայց պետք է կրկին ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը՝ առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում և որևէ սադրանքով մեզ հնարավոր պետք է չլինի շեղել այս օրակարգից»,-ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծեց, որ պետք է շարունակել իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, հայաստանյան և սփյուռքի անհատների և կազմակերպությունների համատեղ ջանքերը՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց այն երկրներն ու կազմակերպություններին, որոնք ստեղծված իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն և անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների և երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:

Նա ընդգծեց՝ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե Լաչինի միջանցքն ամենևին էլ փակ չէ, թե ԼՂ-ի գազամատակարարումն ու հոսանքի մատակարարումը դադարեցված չէ: «Ակնհայտորեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հակառակն են պնդում: Կարծում եմ՝ հենց այս հակասությունը դե յուրե լուծելու լավագույն ձևը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելն է: Եվ մենք հետևողականորեն պետք է աշխատենք այս ուղղությամբ»»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետի համոզմամբ՝ ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և հայկական կողմն առաջնորդվելու է հենց այս տրամաբանությամբ՝ հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները:

Հայերեն English Русский Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել