Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

1 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 26-ին քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Եվրոպական խորհրդարանի՝ հունվարի 16-ից 19-ի լիագումար նստաշրջանի ընթացքում հունվարի 18-ին կայացած քվեարկությամբ,ընդունվելէր«Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP)բանաձևը։

ԵԽ հունվարի 18-ի լիագումար նիստում ընդունվել էր նաև զեկույցին՝ Ադրբեջանի կողմիցԼաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ներկայացվածլրամշակում,որում նշվում է. «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչի նպատակն է հումանիտար ճգնաժամ ստեղծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Խորհրդարանը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում