Քաղաքականություն

Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ

2 րոպեի ընթերցում

Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Վրաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Грузия Online» պարբերականին:

«Նշվել է, որ Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սերտ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ ունեն, և ապագայում տարբեր ոլորտներում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել», - մեջբերում է պարբերականը կառավարության վարչակազմի տարածած հաղորդագրությունը:

Գեորգի Շարվաշիձեն Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնը։ Զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ։ 2016-2022 թթ.-ին եղել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի ռեկտորը։ Բացի այդ, 2004-2013 թթ.-ին նա աշխատել է որպես Բուդապեշտի «Բաց հասարակություն» ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն:

Գեորգի Շարվաշիձեն Մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ, պարգևատրվել է Փառքի շքանշանով։ Հեղինակ է մենագրությունների և գիտական ​​հոդվածների։

327146806_704671637707927_3260598288074142170_n.jpg (124 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում