ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առևտրի համաձայնագրին, ըստ դրա՝ Սինգապուրը մաքսատուրք չի կիրառի ԵԱՏՄ ծագում ունեցող ապրանքների նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում:

Հաշվի առնելով Սինգապուրի առևտրատնտեսական առանձնահատկությունները՝ բանակցություններն իրականացվել են ինչպես ապրանքների առևտրի, այնպես էլ ծառայությունների և ներդրումների իրականացման մասով: Սինգապուրի Հանրապետության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցությունների անցկացման դիրեկտիվների համաձայն՝ ապրանքների, ծառայությունների և ներդրումների շուկա մուտքի ազատականացման մասով համաձայնությունների հիման վրա պետք է ձևավորվի Սինգապուրի հետ արտոնյալ առևտրի մասով փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ:

«Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ՝ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,-ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով կողմերի սակագնային պարտավորություններին՝ նախարարը ներկայացրեց, որ ԵԱՏՄ պարտավորություններով ամրագրված անվանացանկը պարունակում է թվով 12 հազար 229 ապրանք, որից 4858 ապրանքատեսակի մասով նախատեսվում է 0 տոկոս մաքսատուրքի կիրառում՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո: 597 ապրանքատեսակի մասով նախատեսվում է մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս՝ 3 տարի հետո, 2340 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս՝ 5 տարի հետո, 2201 ապրանքատեսակի մասով՝ մաքսատուրքի դրույքաչափի իջեցում մինչև 0 տոկոս՝ 7 տարի հետ և 716 ապրանքատեսակի մասով մաքսատուրքի դրույքաչափի իջեցումը մինչև 0 տոկոս՝ 10 տարի հետո:

Սինգապուրը համաձայնագրով պարտավորություն է վերցնել չկիրառել ներմուծման մաքսատուրքեր ԵԱՏՄ ծագում ունեցող բոլոր ապրանքների նկատմամբ:

Համաձայնագիրը վավերացնելու հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար

Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է

Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ