ԵԽ պատգամավորը Լաչինի միջանցքի փակ լինելու համատեքստում խոսեց միջազգային խաղաղապահ առաքելություն ձևավորելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն ընդգծում է, որ Եվրոպական Միությունը ևս պաասխանատվություն է կրում այն իրավիճակի համար, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով։ Եվրոպական խորհդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում պատգամավորն ընդգծեց, որ Բաքվի բռնապետության ռազմավարությունն ակնհայտ է, սակայն ԵՄ-ն ևս պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, քանի որ տարիներ շարունակ անուշադրության է մատնել Կովկասի տարածաշրջանը, ունենալով էներգետիկ պայմանավորվածություններ՝ կույր է ձևացել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնաճնշումների նկատմամբ։

«Այժմ մենք վերջապես պետք է դիվանագիտական լուրջ ջանքեր գործադրենք օգնելու այս հակամարտության լուծմանը, աշխատելով մեր գործըերների հետ՝ ձևավորենք միջագային խաղաղապահ առաքելություն և անմիջապես ցուցաբերենք մարդասիրական օգնություն»,-ասաց Լեքսմանը։

Նա հավելեց՝ ավելի քան մեկ ամիս է, ինչ Ալիևի ռեժիմը և որպես բնապահպաններ ձևացողների խումբը շրջափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևաքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ ծանր է, սննդամթերքը և դողարայքը սպառվում է, անգամ վառելիքը շատ քիչ է մնացել, շատ կյանքեր վտանգված են։

Հայերեն English Русский

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ