Լաչինի միջանցքի շրջափակումը նոր խոչընդոտ է խաղաղության գործընթացի համար. Փաշինյանը չի բացառում, որ Ադրբեջանի ուզածը հենց դա է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ուղիղ խախտում են իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները, միջանցքի շրջափակումն ու այդ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար, սակայն ո՞վ է ասում, թե դա չէ Ադրբեջանի հեռահար նպատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հիշեցմանը, որ Ադրբեջանի նախագահը վերջին հարցազրույցում կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել ՀՀ նկատմամբ: Պատգամավորը հետարքրքվեց միջազգային կառույցների արձագանքով:

«Կարծում եմ, և նաև մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ ավելանում, մեծանում է: Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ հայտարարությունները որոշակի պրովոկացիոն բնույթ ունեն, էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն: Այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա: Մենք, ըստ էության, շատ հստակ ենք հայտարարում, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն առաջին հերթին հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:

Միջազգային հանրության ընկալում ասելով՝ վարչապետն ի նկատի ունի, որ մարդկանց համար ակնհայտ է դառնում, որ հենց Լաչինի միջանցքի շրջափակումը և Ալիևի այդ հայտարարություններն ուղիղ խախտում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները:

Իսկ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակն է համարում բանակցային և քաղաքական ճանապարհով լուծումների գնալը: «Եվ, ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվությունը, նույնկերպ մենք պատրաստ ենք շարունակել: Ակնհայտ է և միջազգային հանրությունն էլ արձանագրում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Բայց հարց. Իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ հեռահար նպատակը, որ հենց այդ կարգի սադրիչ հայտարարություններով և մեր հնարավոր ռեակցիաներն էլ օգտագործելով՝ ամբողջությամբ վիժեցնել խաղաղության գործընթացը»,-ասաց վարչապետը՝ կարևորելով հայկական կողմից վերաբերմունքի մեթոդը չփոխելը:

Վարչապետը հավելեց, որ հայկական կողմի արձագանքն այդ ամենին պետք է լինի ասիմետրիկ: Իսկ դա ակտիվ միջազգային դիվանագիտությունն ու երկրի ներսում ինստիտուցիոնալ կարողությունների, պետական ինստիտուտների ավելի հզորացումը, կայացումը, բարեփոխումների օրակարգից չշեղվելը, խաղաղության օրակարգից չշեղվելն է: Փաշինյանը կարծում է, որ դա պետք է լինի հայկական կողմի արձագանքը:

Հայերեն English Français Русский

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

Մոսկվայում աղախինը որպես բրիտանացի լորդի նախկին կին է ներկայացել՝ իր գողացած թանկարժեք ժամացույցները իրացնելու համար

Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը

Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու

Հովհաննես Հովսեփյանը վերընտրվել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը

Լեգենդար Յուրի Վարդանյանը կդառնար 70 տարեկան. Ֆեդերացիայի ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել մարզիկի հիշատակին

Հնդկաստանի ԶՈՒ տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 զինծառայող