Քաղաքականություն

Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան

4 րոպեի ընթերցում

Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:

Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ.հունվարի 13-ըհայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերիցմեկն է:«Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվել են հայաթափման ծրագրեր, ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են եղել:

«Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, և հայ ժողովրդի առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը: «Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից կարողանանք դուս գալ»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ ընդհանրապես հանցագործության դեմ աչք փակելը, անտարբեր լինելը գոտեպնդում է ագրեսորին՝ սկսած հասարակ հանցագործից, որը հանցագործություններ է կատարում փողոցում, վերջացրած պետություններից:

«Հիշենք նույն Հիտլերին, ով մարդկության պատմության մեջ ամենամեծ հանցագործներից մեկն է: Երբ նա իրականացնում էր հրեաների ցեղասպանությունն, ասում էր. ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը, և սա բերեց նրան, որ միլիոնավոր մարդիկ, տարբեր ժողովուրդներ անցան ցեղասպանության միջով: Բայց, եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը և Թուրքիան պատասխանատվության ենթարկվեր, միգուցե, չլիներ նաև այն, ինչի միջով մենք անցանք 1988 թվականից ի վեր: Ցավոք սրտի այսօր բոլորը խոսում են իրենց շահերի և նպատակահարմարության մասին և, եթե նպատակահարմարությունը փոխարինում է արդարությանը, հետևաբար պետք է ամենուր սպասենք նորանոր ողբերգությունների: Տեսեք նույն Թուրքիան այսօր սպառնում է Հունաստանին, Եվրոպային, և տարբեր տեղերում այդ ցեղասպան քաղաքականության սերմերը դրվել են: Դժբախտաբար, դրանք իրենց բերքերը տալու են»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Բաքվի ջարդերի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով ինչպիսի քայլեր պետք է կատարվեն՝ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պետք է քաղաքական. պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ, բայց միջազգային հանրությունը դժվար թե այս պահին, իր իսկ շահերից ելնելով, գնա այդ քայլին:

«Բայց գոնե մենք պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ի՞նչ է Ադրբեջան պետությունը, որովհետև չկան լավ և վատ ժողովուրդներ, կան վատ և վտանգավոր պետություններ: Դրա համար իլյուզիաներով չպետք է ապրենք. Ադրբեջանն ու Թուրքիայի մեղմ ասած մեր բարեկամները չեն: Դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես չառնչվել նրանց հետ, բայց դա պետք է անել՝ հասկանալով կարմիր գծերը»,- եզրափակեց նա:

Գայանե Գաբոյան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Քաղաքականություն

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարարը մեկնաբանել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը

Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

Քաղաքականություն

Բորելը հայտնել է, որ շուտով Կիևի համար 1,4 միլիարդ եվրո հասանելի կլինի ՌԴ ակտիվների հաշվին

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ

Քաղաքականություն

Լուիս Մորենո Օկամպոն աշխարհի հայերին կոչ է արել մեդիա արշավ սկսել Բաքվում կայանալիք COP29-ի դեմ

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

Քաղաքականություն

Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ․ Մեթյու Միլեր

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն․ քաղաքագետ

Քաղաքականություն

ԵՄ արտգործնախարարների խորհրդի որոշումները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն․ քաղաքագետ

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Քաղաքականություն

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում