Ընդդիմադիր պատգամավորն ընկալելի չի համարում ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժության անցկացումից իշխանության հրաժարվելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ընկալելի չի համարում ՀՀ իշխանությունների՝ այս շրջանում ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում ոչ նպատակահարմար համարելու որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նախ շեշտեց, որ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս՝ պետք է նկատել, որ զորավարժությունների անցկացումը ինչպես այդ ֆորմատում, այնպես էլ առհասարակ, առաջին հերթին, ուղղված է Զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:

«ՀԱՊԿ-ի ֆորմատում այն ուղղված է ոչ միայն մարտունակության բարձրացմանը, այլ նաև՝դրա կազմում եղող զորքերի գործողությունների ներդաշնակեցմանը: Ես կարծում եմ, որ Ռուսաստանի քայլը և ՀԱՊԿ որոշումը՝ զորավարժություններ այս տարի Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, ունեցել է քաղաքական նշանակություն ու քաղաքական հիմք՝ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակով: Ես դա դիտարկում եմ նաև որոշակի սատարման քայլ: Հայաստանի իշխանությունների որոշումն ինձ համար մեծ առումով ընկալելի չէ, և չեմ տեսնում դրա՝ Հայաստանի համար բարենպաստ հետևանքները»,-ասաց Աբրահամյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է օգտվի դաշնակիցների, հնարավոր բարեկամ երկրների շրջանակից՝ ինչպես արտաքին քաղաքական ուղղությամբ, այնպես էլ անվտանգության համակարգը ամրապնդելու գործողություններից, քանի որ ակնհայտորեն, Հայաստանի ու Արցախի գլխին կախված սպառնալիքները մեծանում են: Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների քայլը՝ հրաժարվել այս կամ զորավարժություններից, որևէ ձևով չի նվազեցնում ադրբեջանական հնարավոր հարձակման հավանականությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը:

Հայերեն Русский

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը

Եկամուտների մեծ մասն ավտոմատ կլրացվի, քաղաքացին պետք է միայն ստուգի և հաստատի. ՊԵԿ նախագահ

ՄԻՊ-ն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի մեկնարկը

Համահայկական ձմեռային խաղեր. լեռնադահուկի մրցաշարի տղամարդկանց պայքարում լավագույնները Երևանի թիմից են

Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձը կձախողվի․ Աբբաս Արաղչի

Շվեդիայի դպրոցներից մեկում հրաձգությունից հետո 11 մարդ է զոհվել

Երևանում շենքերից մեկի նկուղում պատից քարեր են պոկվել

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ