Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը.

«Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։

1992 թվականի փետրվարին ԵԱՀԿ-ն բոլոր մասնակից երկրներից պահանջել էր էմբարգո սահմանել «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություն իրականացնող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների վրա»։ Այս էմբարգոն դեռ գործում է։

2014 թվականի հուլիսի 2-ին Միացյալ Թագավորությունը հստակեցրել էր, որ զենքի էմբարգոն տարածվում է Միացյալ Թագավորության ռազմական ցուցակի (որը հանդիսանում է Միացյալ Թագավորության արտահանման ռազմավարական հսկողության ցուցակների մի մասը) բոլոր ապրանքների և տարրերի արտահանման, մատակարարման կամ առաքման վրա, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի և Հայաստանի ցամաքային սահմանին:

Հայերեն English Français Русский Türkçe

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել