Բրիտանահայ մարդասիրական խումբը Վեսթմինսթերի առջև ցույց է անցկացրել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու նպատակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ մարդասիրական խումբը 7 ժամ անընդմեջ բողոքի ակցիա է անցկացրել Բրիտանիայի խորհրդարանի շենքի առաջ, որպեսզի բարձրացնի իրազեկությունը Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի տառապանքների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամների տարածած հաղորդագրությունը:

Լեռնային Ղարաբաղի շրջափակման 30-րդ օրվա կապակցությամբ բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները կոչ են արել միավորել ուժերը հանուն արդարության պայքարելու և իրավիճակին լուծում գտնելու համար:

Բրիտանահայ մարդասիրական խումբը հունվարի 11-ին նաև բաց նամակ է հղել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատին՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից բնիկ հայերի ցեղասպանությանը: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ադրբեջանական վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման միակ դեպքը չէ. նրանք բարբարոսաբար տանջել են հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և շարունակում են մինչ օրս իրենց մոտ պահել հարյուրավոր հայ գերիների՝ խախտելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան:

Բրիտանահայ մարդասիրական խումբը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում երկրի կառավարության վրա ճնշում գործադրել անմեղ կյանքերը փրկելու և ցեղասպանությանը վերջ դնելու համար:

Հայերեն Русский

Հայաստանում հյուրընկալության ոլորտի առաջին միջազգային դպրոցի ուսանողները մեկնում են Ֆլորենցիա

Հնդկաստանը բացել է նավահանգիստները Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով վերաուղղորդված բեռների համար

Ազգային բժշկական պալատը Գյումրիի ԲԿ-ում կվերապատրաստի Շիրակի մարզի բուժաշխատողներին

Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական հաստատություն

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. Դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին