Հայաստանի ԱԳ նախարարը Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները: