Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծի մասով արդյունավետ քննարկում է տեղի ունեցել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Որոշակի փոփոխությունների ենք ենթարկել օրենքը հանձնաժողովի ներկայացրած առաջարկության հիման վրա: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջների թվում ավելացվել է դրույթ այն մասին, որ ծառայությունում չի կարող ծառայել այն քաղաքացին, ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի անվտանգության կայացման համար Արտաքին հետախուզության ծառայությունը կարևոր դեր է կատարելու:

Հայերեն English

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը