Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, կայուն և կանխատեսելի. Արամ Սաֆարյան

6 րոպեի ընթերցում

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, կայուն և կանխատեսելի. Արամ Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրասիական փորձագիտական ակումբ»-ի համակարգող,քաղաքականվերլուծաբանԱրամՍաֆարյանը կարծում է՝ անցած 30 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես փնտրել է Ռուսաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունները զարգացնելու, խորացնելու հնարավորություններ և որոշ հարցերում առաջադիմել է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանը, անդրադառնալով հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բիշքեկյան գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, օրեր առաջ էլ հանդիպել է Երևանում և վերահաստատել, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն ռազմավարական ու դաշնակցային բնույթ:

«2022 թվականի հետազոտությունների տվյալների համաձայն՝ մեր առևտրատնտեսական հարաբերությունները ՌԴ-ի հետ նախորդ տարվա համեմատ աճել են ավելի քան 60 տոկոսով: Հայաստանի կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ԵԱՏՄ շուկայի շնորհիվ ավելացրել ենք արտահանումը, մասնավորապես՝ պատրաստի արտադրանքի արտահանումը: Դա է մեզ հնարավորություն տալիս լրջորեն մտածելու մեր տնտեսության վերակազմավորման ուղղությամբ»,-նշեց նա:

Անդրադառնալով ռազմաքաղաքական համագործակցությանը՝ Սաֆարյանն ասաց՝ մենք իսկապես ռազմավարական դաշնակիցներ ենք, ինչը վերահաստատվել է այն հետազոտությամբ, որն ամիս առաջ հրապարակել է Մոսկվայի հաղորդակցության միջոցների զարգացման ազգային ինստիտուտը: «Հետազոտությունն անդրադառնում է ՌԴ-ի և երկրի 14 հարևան երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների ռեյտինգին, որում մենք պատվավոր տեղ ենք զբաղեցում. Ղազախստանից ու Բելառուսից հետո ենք: Մեր հարաբերությունները ոչ միայն բարձր մակարդակի վրա են, այլև կայուն են և կանխատեսելի»,-շեշտեց Արամ Սաֆարյանը:

Քաղաքական վերլուծաբանը չմոռացավ խոսել նաև խնդիրների մասին ու շեշտեց, որ Հայաստանն ունի բարդ աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք երբեմն կարողանում է լուծել, երբեմն՝ ոչ: «Հայաստանի հասարակության մեջ շատ մեծացավ հոռետեսությունը Ռուսաստանի աջակցության նկատմամբ: Հասարակության տրամադրությունների, կարծիքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նկատմամբ բարեկամական վերաբերմունք ունի բնակչության 57 տոկոսը, սա այն դեպքում, երբ ինը տարի առաջ 80 տոկոսն էր, իսկ 2014-ին՝ 70 տոկոսը: Կա հիասթափություն»,-ասաց Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի՝ հիասթափությունը պայմանավորված է նրանով, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը ՌԴ-ից ակնկալում է բազմակողմանի աջակցություն Հայաստանին արդյունաբերության, ագրարային սեկտորի, տնտեսության, համատեղ ձեռնարկությունների կառուցման ու զարգացման ուղղությամբ, և երբ այդ գործընթացները դանդաղում են, հասարակությունը սկսում է մտածել՝ գուցե դաշինքն այն չէ:

«Վստահաբար ասում եմ, որ գլոբալ առճակատումն Արևմուտքի ու ՌԴ-ի միջև, աշխարհում տեղի ունեցող հիբրիդային պատերազմները նորովի են բացում եվրասիական ինտեգրացիոն տարածքում համագործակցության խնդիրները: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն ու նրա գլխավոր դաշնակիցները փնտրում են նոր բարեկամներ, գործընկերներ ու հնարավորություններ տնտեսությունն այնպես զարգացնելու համար, որ դա չեզոքացնի այն բացասական էֆեկտները, որոնք կան ժամանակակից հիբրիդային պատերազմների հետևանքով, ու կրկին հայացքը հառնվում է դաշնակիցներին, այն երկրներին, որոնք լավ հարաբերություններ ունեն այդ երկրի հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ է արել, որ ԵԱՏՄ-ի շրջանակում կրկին բարձրացրել է արդյունաբերության մոռեդնիզացիայի և կոոպերացիայի հարցը, ինչը դրական է ընկալելու ՌԴ-ն: Համոզված եմ, որ տեսանելի հեռանկարում այդ համագործակցությունը նոր թափ է հավաքելու»,-ընդգծեց քաղաքական վերլուծաբանը:

Ըստ նրա՝ ռազմական համագործակցության պարագայում, որքան էլ հիասթափություն կամ հոռետեսություն լինի, այլընտրանք չկա: Սաֆարյանի համոզմամբ՝ աշխարհում չկա մեկ այլ երկիր, որի հետ մենք կարողանանք ունենալ նման հարաբերություններ մեր ռազմական պոտենցիալը զարգացնելու, մեր պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ, որքան ունենք ՌԴ-ի հետ:

Սաֆարյանի խոսքով՝ տասնամյակներ են պետք մինչև Հայաստանը գտնի այլ գործընկերներ ու փորձի բալանսավորել այդ ասպարեզը:

Նա հարց հնչեցրեց, թե մտածե՞լ ենք արդյոք՝ ինչո՞ւ էյֆորիա չկա, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ասում է, որ տնտեսական զարգացումը 7 տոկոս է լինելու: «Ամբողջ երկրագնդի վրա գուցե երկրորդ երկիր չգտնեք, որը նման համախառն ներքին արդյունք ցույց տա, ապա ինչո՞ւ չկա էյֆորիա: Պատճառն այն է, որ իրականանում է նաև Համաշխարհային բանկի կանխատեսումն այն մասին, որ տարվա վերջում Հայաստանում աղքատության ցուցանիշը կկազմի 42 տոկոս: Ստացվում է՝ մեր բնակչության կեսը բարգավաճում է, կեսը աղքատ է, ու աղքատները ծնում են աղքատություն: Մենք հասկանում ենք, որ չկա այդ աղքատությունը վերացնելու այլ միջոց, որքան տնտեսությունը զարգացնելը, դրա արդյունքները հասարակությանը ավելի արդար ու ճշմարիտ բաշխելը: Դրա համար նորից մեր հայացքներն ուղղվում են այն ոլորտները, որտեղ այդ զարգացումը պետք է ապահովվի առավելագույնս, ինչն առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությունն է»,-եզրափակեց Արամ Սաֆարյանը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում