Քաղաքականություն

Փաշինյանը շեշտում է՝ Ադրբեջանը ԼՂ հայերին ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու նպատակ ունի

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը շեշտում է՝ Ադրբեջանը ԼՂ հայերին ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու նպատակ ունի

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հայերին ցեղասպանության կամ հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին սադրանքներին:

Խոսելով Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների խախտումներից՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած գրավոր պարտավորությունների քրոնիկ խախտումները միջազգային պատշաճ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի: Մեր դիվանագիտական ծառայությունը, բոլոր գերատեսչությունների արտաքին կապերով զբաղվող ստորաբաժանումները, խորհրդարանական դիվանագիտությունը, կառավարող ուժը, ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները, սփյուռքի ներկայացուցիչները, արտաքին կապեր ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, սոցիալական ցանցերի օգտատերերը պետք է իրենց լուման ներդնեն այս գործում՝ ի ցույց դնելու համար, որ Ադրբեջանի կողմից 2020 թ. եռակողմ հայտարարության պարբերական խախտումները նախևառաջ ԼՂ-ին ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու նպատակ ունեն»:

Վարչապետն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է ԼՂ-ն առանց հայերի քաղաքականություն, և կարևորեց ամեն ինչ անել, որ այդ քաղաքականությունը պատշաճ քաղաքական գնահատականի արժանանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում