Քաղաքականություն

ԱԺ-ում մեկնարկեց Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստը. ընդդիմությունը չի մասնակցելու քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկեց Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստը. ընդդիմությունը չի մասնակցելու քննարկմանը

ԵՐԵՎԱՆ,14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ քննարկումը սկսելը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Ազգային ժողովի խորհրդում մերժվել է ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության նախագիծը, իսկ հիմա քննարկվում է ՔՊ-ի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ՔՊ-ի առաջարկած հայտարարության նախագիծն ավելի լավ կլինի չընդունել, քանի որ՝ ըստ պատգամավորի՝ այն Հայաստանի շահերից չի բխում:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ՔՊ-ի ներկայացրած նախագիծը համարժեք չէ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին:

«Այն հայտարարությունը և այն մոտեցումը, որը դուք եք արտահայտում, որևէ ձևով չի կանխում վերահաս վտանգը, այլ նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար»,- ասաց Աբրահամյանը:

«Հայաստան» և «Պատիվ ունեն» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նախագծի քննարկմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում