Տնտեսություն

Ինչ-որ պահի կհարկենք «խաղացող»-ի շահումը, վիճակախաղի կազմակերպչի շահույթը. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Ինչ-որ պահի կհարկենք «խաղացող»-ի շահումը,  վիճակախաղի կազմակերպչի շահույթը. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտադիր է հարկել վիճակախաղի կազմակերպիչների և խաղացողների շահույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ չարժե՞ր արդյոք քննարկել շահումը հարկելու տարբերակը: «Եթե մարդը պարբերաբար խաղում է և շահում է, դա իր եկամտի աղբյուրն է դարձել, պետք է հարկվի՝ ինչպես բոլոր մյուս քաղաքացիներն են հարկ տալիս»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Փոխնախարարը համաձայնեց պատգամավորի հետ: «Վերջնարդյունքում, կարծում եմ, որ մենք ինչ-որ մի պահի գալու ենք արդյունքից հարկման, ընդ որում՝ ոչ միայն խաղացողների ստացած շահումները, այլ կազմակերպիչների գեներացրած շահույթները: Հարկման օբյեկտը, որով միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն առաջարկվում է կազմակերպիչներին հարկել, կոչվում է GGR (համախառն խաղային եկամուտ): Այսինքն՝ դա ընդհանուր օգուտների և վճարումների դրական տարբերությունն է՝ որպես դասական առումով շահույթ՝ ի լրումն գործող շահութահարկերին: Ինչ-որ մի պահի մենք, կարծում եմ, կգանք այդ լուծմանը»,-ասաց Պողոսյանը

Նա հավելեց, որ այդ լուծումն արդյունավետ կիրառելու համար համակարգեր են պետք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում