Հայաստանի ԱԽ քարտուղարը հայտնեց, թե որ կետի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կա ընդամենը մեկ կետ, որի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն ունեն, դա Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում դիվանագիտական հարաբերություններ հաստատելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ խաղաղության հնարավոր պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցին:

Պատգամավորի հարցը խաղաղության պայմանագրի համար ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին պատասխան առաջարկների վերաբերյալ էր, որին հայկական կողմը դեռ պետք է պատասխան առաջարկներ ներկայացնի: Խամոյանը հետաքրքրվեց այդ տեքստի մանրամասներով:

Գրիգորյանն ասաց, որ, բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չեն հրապարակել, սակայն հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև: «ԼՂ հիմնախնդիրն է, չդելիմիտացված և չդեմարկացված սահմանն է, որ փորձում ենք դելիմիտացնել ու դեմարկացնել, ապաշրջափակումն է, և կան հումանիտար հարցեր: Եվ քննարկումներն ընդհանուր առմամբ հենց այս ուղղություններով են»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Խամոյանը նկատեց՝ փաստորեն տեքստն արդեն երեք խմբագրում է անցել, հետաքրքրվեց՝ կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:

«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա: Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,-ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծեց այն փաստը, որ Ադրբեջանը հաճախ բանակցություններից հետո հայտարարում է մի բան, որն իրականության հետ կապ չունի:

Հայերեն العربية English Русский Türkçe

Ընտանեկան բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել կոնկրետ օրով. ՀՀ ՆԳ նախարար

Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ

ՀՀ վարչապետի օգնական նշանակված Արամ Ասրյանը մագիստրոսի աստիճան ստացել է Օքսֆորդի համալսարանում

Իսպանիայի թագավորը կայցելի միգրացիոն ճգնաժամից տուժած Սեուտա. EFE

Շվեյցարիան 2026 թվականին կորցրել է սառցադաշտերի ավելի քան 5 տոկոսը

Ադրբեջանում 91 մարդ թունավորվել է հարսանեկան արարողության ժամանակ

Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

ԵՄ-ն դադարեցրել է Սիեռա Լեոնին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները