Քաղաքականություն

Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից

2 րոպեի ընթերցում

Իսպանացի պատգամավորը միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻսպանիայիԿոնգրեսի պատգամավորՋոնԻնյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր, և տեսաուղերձով ցույց տալով Ադրբեջանի սեպտեմբերին կատարած վայրագությունների հետևանքները, կոչով դիմել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, հեռանալ Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ինյարիտուն տեսաուղերձը հրապարակել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-շեշտել է իսպանացի պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում