Տնտեսություն

Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 1 միլիարդ 342 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Ընդհանուր հատկացումները 22 միլիարդ դրամից ավելի են, Կառավարության մասնաբաժինը կազմել է 14 միլիարդ դրամ»,- ասաց Սանոսյանը:

Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում