Ասիական ինդեքսներն աճել են - 23-11-22
1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական ֆոնդային բորսաների նոյեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 28115.74 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1994.75 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 3096.91 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 17523.81 կետ: