Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ փոխնախագահը ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ փոխնախագահը ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի հետ քննարկել են համագործակցության մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:

Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում