Տնտեսություն

Ստորագրվել են վարկային համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև

2 րոպեի ընթերցում

Ստորագրվել են վարկային համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) եւ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ֆինանսների նախարարությունից, փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:

Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են.

Ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը եւ փողի ու կապիտալի շուկաների զարգացումը,

մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ եւ ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում