Չհասանք մեր բոլոր նպատակներին, որովհետև չհաղթեցինք․ Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի դեմ խաղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Կոսովոյի հետ խաղը, որն ավարտվեց 2-2 հաշվով։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բերեզովսկին ընդգծեց, որ իրենց բոլոր նպատակներին չկարողացան հասնել, քանի որ չստացվեց հաղթանակ տոնել։ «Մեզ մի փոքր չհերիքեց հաղթելու համար։ Բայց գոհ ենք, որ շատ ֆուտբոլիստներ դաշտ դուրս եկան և կարողացան ցուցադրել իրենց որակները։ Մենք ավելի սառը գլխով կվերլուծենք և հետևություններ կանենք»,- ասաց նա։

Անդրադառնալով խաղի ընթացքում Կամո Հովհաննիսյանին աջ եզրից ձախ եզր տեղափոխելու որոշմանը՝ Բերեզովսկին ընդգծեց, որ նման որոշում կայացրեցին մարզչական շտաբում կայացած քննարկումների արդյունքում։ Բերեզովսկին գոհունակությամբ նշեց, որ այդ փոփոխությունից հետո Կամո Հովհաննիսյանը կարողացավ գոլի հեղինակ դառնալ։

Խոսելով Ալբանիայի ընտրանու դեմ կայանալիք ընկերական խաղի մասին՝ Բերեզովսկին նշեց, որ Ալբանիայի հավաքականն այսօր խաղ ունի Իտալիայի դեմ։ Նա հավելեց, որ վերլուծելու են այդ խաղն ու առաջ շարժվեն։ Թե ինչ կազմով Հայաստանի հավաքականը դուրս կգա դաշտ Ալբանիայի դեմ խաղում, Բերեզովսկին շատ չմանրամասնեց։ Նա ասաց, որ դա պարզ կլինի, երբ հասկանան, թե որ ֆուտբոլիստը ինչպիսի ֆունկցիոնալ վիճակում է։

Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ոչ ոքի հաշվով ավարտեց հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, թեև խաղի ընթացքում մեր ընտրանին 2 անգամ հաշվի մեջ առջևում էր։ Հայաստանի հավաքականի գոլերը հեղինակեցին Ժիրայր Շաղոյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ մրցակցի գոլերը հեղինակեցին Լիրիմ Կաստրատին և Դոնատ Ռուդհանին։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի՝ մրցակցի հարկի տակ խաղալով Ալբանիայի ընտրանու դեմ։

Հայերեն

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա