Անոնս

Նոյեմբերի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 նոյեմբեր, 2022

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

ՀՀ ԱԺ

10:00-ին

ՀՀ ԱԺ-ում

աշխատանքը կշարունակի Ազգային Ժողովի հերթական քառօրյա նիստը:

V

ՀՀ կառավարություն

11:00-ին

Կառավարությունում

տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

V

Պետական կառույցներ

18:00-ին

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում

կկայանաGenotek-ի գենետիկական լաբորատորիայի բացման արարողությունը։ Հիմնական նպատակն է մարզի բնակչությանը մատչելի և ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներով ապահովելը և գյուղատնտեսական բույսերի ու կենդանիների նոր սորտեր ստեղծելը։ Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գլխավոր գենետիկ Թամարա Սարգսյանը /1998 թվականին հիմնադրել է Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որը ղեկավարում է մինչ օրս/ և Illumina-ն բացեցին համաշխարհային մակարդակի գենոմային լաբորատորիա: Genotek-ը բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է գենետիկ տեղեկատվություն, որը բարելավում է նրանց կյանքի որակը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում բժշկական գենետիկայի ոլորտում։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել, ընտրել արդյունավետ թերապիա և բացահայտել հիվանդությունների հավանականությունը:

Մամուլի ակումբներ

16:00-ին

Sputnik Արմենիա

մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

կկայանա Երևան-Մինսկ-Բիշքեկ տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը» թեմայով: Տեսակամրջի ժամանակ հարցերին կպատասխանեն Միջպետական բանկի փոխնախագահ Իգոր Չումակովսկին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջափարկուլովը: Տեսակամուրջը կազմակերպվում է Երևանում նոյեմբերի 17-18-ը անցկացվելիք «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունն ու կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները» միջազգային համաժողովի շրջանակում:

Հայերեն Русский