Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորում է, որ մինչև Հայաստանի հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր լինեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք քննարկվում է իրանական կողմի հետ, որ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն այնքան ընդարձակվի, որ դա ոչ միայն Իրանը գնի, այլ նաև արտահանվի:

«Էլեկտրաէներգիայի արտահանումն ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ, որ այն մեզ համար ընդգծված ակտուալություն ունի: Շատ լավ է, որ մենք երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և դեպի հյուսիս, և դեպի հարավ: Մենք պետք է շատ ավելի ինտենսիվ դա անենք, որովհետև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն էականորեն մեծացել են, իսկ մենք ունենք էներգետիկ համակարգ՝ արտադրության ենթակառուցվածքը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մենք ի վիճակի ենք օգտագործել»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե այդ պոտենցիալը ճիշտ օգտագործվի, դա դրական ազդեցություն կունենա ներքին սակագների վրա: Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է: «Այդ իմաստով կարծում եմ՝ պետք է տեմպ տանք, որ մենք մինչև մեր հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր ունենանք»,-եզրափակեց փոխվարչապետը:

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում