Իշխանական պատգամավորը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:

«Այսօր կան այնպիսի մեդիաներ, որոնց անվանումը շատ նման է կամ կապվում է նախկինում գործող օնլայն կամ ոչ օնլայն կազինոների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Եվ կա մտահոգություն, որ այս միտումը կարող է շարունակվել: Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիայում չի կարող լինել այնպիսի մեդիա, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ»,-ասաց Պապոյանը:

Նա պարզաբանեց՝ սա նշանակում է, որ, եթե կա այդպիսի մեդիա, դրանք ոչ թե պետք է փակվեն, այլ իրենց անվանումը պետք է փոխեն, գործողները պետք է փոխեն իրենց անվանումը 6 ամսվա ընթացքում, իսկ նորերն այդպիսի անվանումներով այլևս չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն:

Պապոյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում, իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում շատ մեծ նշանակություն են տվել խաղամոլության դեմ պայքարին: Դա ընդգծվում է նաև ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում:

«Եթե գովազդն արգելում ենք, և թույլ չենք տալիս շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա, բնականաբար չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականանալը անուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, բնականաբար, չի կարող թույլատրելի լինել: Մենք շարունակելու ենք մեր այն քաղաքականությունը, որը որդեգրել ենք, այն է՝ պայքարը խաղամոլության դեմ: Սա մեզ համար հանրային շահի տեսանկյունից ոչ նպատակահարմար ճյուղ է»,-ասաց Պապոյանը:

Նա պարզաբանեց, որ չեն պատրաստվում արգելել դրանք, սակայն պետք է կարողանան խաղամոլության տարածումը կանխել:

Հայերեն

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ

Տատիկի երգերից մինչև արվեստի աշխարհ․ Վալենտինա Սաֆարյանի ճանապարհը

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Կուբայի դեմ էմբարգոն