ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին և այլ նախագծերը։

Ազգային ժողովը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին նախագծերը։

Տևական ժամանակ ԱԺ-ի նիստերը բոյկոտած ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել են, որ մասնակցելու են ԱԺ մեկնարկող նստաշրջանի աշխատանքներին։

Հայերեն Español Русский

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր

ՀՀ-ի համար ամենաէականը տարբեր ուղղություններով ինտեգրման կարողությունների զարգացումն է․ Երևանում կայացավ հայ-բելգիական քննարկում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

Լիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար . ֆոն դեր Լեյեն