Տնտեսություն

Հանրապետությունում հողերի առուվաճառքը 15.1 տոկոսով աճել է

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում հողերի առուվաճառքը 15.1 տոկոսով աճել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին Հանրապետությունում հողերի առուվաճառքի 5510 գործարք է իրականացվել:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15.1%-ով: Ամենաշատ գործարքները կատարվել են երևանամերձ մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում: Գործարքները շատ են եղել նաև Լոռու մարզում: Ամենացածր տոկոսային հարաբերությամբ գործարքներն արձանագրվել են մայրաքաղաք Երևանում, Շիրակում և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունեցող մարզերում՝ Տավուշում, Վայոց ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում