Գյումրեցի գորգագործների աշխատանքները կներկայացվեն «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,13 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրեցի գորգագործների ձեռքի աշխատանքները կներկայացվեն դեկտեմբերի 1-8-ն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կայանալիք «Հայ-Ամերիկյան բիզնես կամուրջ» ցուցահանդես-համաժողովին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ում կայանալիք ցուցահանդես-վաճառքին աճուրդով վաճառված գորգերից մեկի հասույթը կփոխանցվի Զինվորի տանը:

«Սա առաջին անգամ է, որ մեծ գորգեր ենք ներկայացնում ԱՄՆ-ում, մինչ այս ավելի շատ փոքր՝ հուշանվեր գորգեր ենք արտահանել՝ կենաց ծառով, հայոց տառերով ու եկեղեցիներով»,- «Արմենպրես»-ին հայտնեց «Կումայրի կարպետ» ընկերություն հիմնադիր տնօրեն Հեղինե Ադամյանը՝ տեղեկացնելով, որ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա սահմանին կանգնած զինվորների համար նաև տաք գուլպաներ են գործում:

Ընկերությունը ստեղծվել է համավարակի շրջանում՝ գյումրեցի կանանց աշխատանք տալու և հայկականը պահպանելու նպատակով: Սկզբում 10 կանանց են աշխատանքով ապահովել, հիմա աշխատանքներում նաև տնայնագործ վարպետներն են ներգրավված: Պատվերների ավելացման դեպքում աշխատատեղերի թիվը կավելանա: Հիմնական եկամուտը անհատական պատվերներից է ու ցուցահանդես վաճառքներից: Գորգագործությունը պահպանելու ու զարգացնելու նպատակով ընկերությունը երիտասարդներին նաև սովորեցնում է արհեստի գաղտնիքները:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Español Français Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է