ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն օրակարգի առաջնային հարց է. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար օրակարգի առաջնային հարցերի շարքում են շարունակում մնալ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումը ՀՀ տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Հայաստանի համար համագործակցության օրակարգի առաջնային հարցերի շարքում շարունակում են մնալ աշխատանքներն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են քաղաքական երկխոսության ակտիվացումը, Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի տարաբնույթ հետևանքների վերացումը, առաջին հերթին՝ հումանիտար հարցերը, ադրբեջանական ԶՈՒ դուրսբերումը մեր տարածքից, հակամարտության վերջնական կարգավորումը, մարդասիրական աջակցության տրամադրումը»,-ասաց փոխնախարարը:

Միաժամանակ, օրակարգի առաջնային հարցերի շարքում է Եվրոպական միության և ԵՄ բոլոր կառույցների հետ ոլորտային համագործակցության խորացումը, իրավական փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների ամբողջական իրականացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, իհարկե, տնտեսական ցնցումների հաղթահարումը:

2023 թ ընթացքում նախատեսվում է ՀՀ-ԵՄ կանոնադրական մարմինների նիստերի անցկացումը: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստը կկայանա Բրյուսելում: Գործընկերության կոմիտեի նիստը ևս կկայանա Բրյուսելում: Երևանում կանցկացվի նաև Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի հանդիպումը, նաև տարբեր ենթակոմիտեների հանդիպումներ՝ Երևանում և Բրյուսելում:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ԵՄ-ն դադարեցրել է Սիերա Լեոնեին ֆինանսական օգնության տրամադրումը՝ հանցագործին արտահանձնելուց հրաժարվելու համար

Փաշինյանը Եկեղեցու շուրջ իրավիճակի հանգուցալուծման համար օրենսդրական փոփոխությունների կարիք է տեսնում

Փաշինյանը կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված մտահոգությունները

ՀՀ վարչապետն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ավիացիոն պատժամիջոցներին

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված

Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը