Հայաստանի ԱԳՆ-ում զգուշավոր լավատեսություն են տեսնում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար զգուշավոր լավատեսության տեղ և լրացուցիչ քայլերի անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

Ղազարյանը հիշեցրեց՝ Հայաստանը ԵՄ անդամ երկրներից մեկի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էր, սակայն, վերջերս Հունգարիայի միջնորդությամբ վերադարձվել են գերեվարված ՀՀ քաղաքացիներ: Նա հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հարաբերությունների վերականգնում:

Պարույր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ հայտնի դեպքերի հետևանքով էին հարաբերությունները կասեցվել:

«Անցյալ տարի մենք տեսանք Հունգարիայի կողմից այդ քայլը, որի արդյունքում Հայաստան վերադարձվեց 5 գերի: Դրանից հետո տեսանք որոշ այլ քայլեր, օգնություն էր տրամադրվել Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցին, որպես օգնություն Հայաստանին տրամադրվել էին նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ վերջերս նաև Բուդապեշտում բացվել է հայկական կաթոլիկ վերանորոգված եկեղեցի, ներկա է եղել նաև Հայ Կաթոլիկ եկեղեցու պատրիարքը, որը հանդիպում է ունեցել Հունգարիայի նախագահի հետ:

«Այսինքն՝ այդ ուղղությամբ տեսնում ենք որոշակի քայլեր: Իհարկե, ինչպես և հայտնել էինք նախկինում, մենք պատրաստ ենք այդ իրավիճակին նույնպես տալ համապատասխան լուծում: Անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Կարծում եմ՝ այնտեղ զգուշավոր օպտիմիզմի տեղ կա»,-ասաց փոխնախարարը:

Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել:2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ