Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են PSMP ծրագրերի շրջանակում, հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև առաջիկա բարեփոխումների ուղղությունները:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Կոմիտեին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ առաջարկվող ուղղություններով տարվող աշխատանքներն արդյունավետ իրագործելու համար։

Մասնավորապես, աջակցություն կցուցաբերվի Միասնական մաքսային հաշվի համակարգի, Հարկ վճարողի անձնական հաշվի քարտի նոր համակարգի, Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի մշակման և ներդրման գործում:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են Համաշխարհային բանկի և Պետական եկամուտների կոմիտեի միջև երկարամյա համագործակցության բարձր մակարդակն ու արդյունավետությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում