ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների մանդատը երկարաձգելու առաջարկը Սոչիում չընդունվեց, բայց մտավ օրակարգ․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և իրավունքների ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եռակողմ բանակցությունների ընթացքում առաջարկել ենք, որ որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարաձգել անորոշ ժամանակով, 5 տարով, 10 տարով, 15 տարով, 20 տարով։ Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային։ Ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ժամկետը երկարաձգվում է ինքնաբերաբար։ Այսինքն՝ դա կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ։ Ինչո՞ւմն է նորությունը։ Առաջարկի նորությունը հետևյալն է՝ խաղաղապահների մանդատը երկարացնել և ֆիքսել, որ այդ առարկության ինստիտուտը պետք չէ, կամ հաղթահարել այդ առարկության ինստիտուտը և երկարաժամկետ կտրվածքով ունենալ խաղաղապահների ներկայությունը»,- ասաց վարչապետը։

Հայերեն العربية English Español Русский

Փաշինյանը խոստանում է աշխարհի առաջատար համալսարաններն ավարտած մի խումբ անձանց նշանակել բարձր պաշտոններում

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար