Ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ ՀՀ-ի արդյունքները չեն գահավիժել, այլ աճ են գրանցել․ ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետն անդրադարձել է այն հանգամանքին, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը՝ մի քանի անգամ բարելավելով իր դիրքերը։ Վարչապետն անդրադարձել է նաև դրա վերաներյալ ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններին:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ այս ցուցանիշը հրապարակվեց, մեր շատ ընդդիմախոսներ, մեղմ ասած, ժպտում էին և քմծիծաղ տալիս։ Նրանք ասում էին, որ Հայաստանը 11-րդ տեղ է զբաղեցնում աշխարհում և առաջընթաց է ապրել ընդամենը այն պատճառով, որովհետև շատ երկրների տնտեսական ազատության ցուցանիշները կորոնավիրուսի համավարակի վատ կառավարման հետևանքով ուղղակի գահավիժել են և անկում են ապրում։ Ստացվում է, որ մեզանից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կորոնավիրուսի համավարակը, որ իրենց վարկանիշը և իրենց տնտեսական միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է։ Այն, որ մենք տնտեսական ազատության ցուցանիշներում այդպիսի մեծ պրոգրես ունեցել ենք, որովհետև մեզնից շատ ավելի զարգացած և լավ տնտեսական միջավայր ունեցող երկրներում տնտեսական միջավայրը վատացել է կորոնավիրուսի պատճառով, ավելի կարևոր արձանագրում է, քան 11-րդ տեղում լինելը։ Սա նշանակում է, որ մենք կորոնավիրուսի համավարակը այնքան լավ ենք կառավարել, որ ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ մեր արդյունքները չեն գահավիժել, ալ ընդհակառակը՝ մենք լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության զարգացման և կառավարման առումով»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը կարծում է, որ կորոնավիրուսի վատ կառավարման մասին ընդդիմախոսների հայտարարություններն այս արձանագրմամբ փակվել են։

Հայերեն Español

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով