ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԲ-ից, նիստի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10,5%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 12,0%, ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9,0%: