Երևանում կներկայացվեն Տիգրան Մանսուրյանի՝ Հայաստանում երբևէ չհնչած ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 2023 թվականի հունվարի 27-ին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի՝ Հայաստանում երբևէ չհնչած ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տիգրան Մանսուրյանը նշեց, որ տպավորիչ համերգ է սպասվում:

«Հիմնականում ներկայացնելու եմ գործեր, որոնք երբևէ չեն հնչել Հայաստանում, կլինեն նաև ստեղծագործություններ, որոնք առհասարակ որևէ տեղ երբևէ չեն կատարվել: Այդ երեկո կլինեն հայրեններ՝ նախատեսված երգչախմբի համար: Ծրագրում նախատեսված է ընդգրկել օրհներգեր, որոնք վերջերս են հնչել Չեխիայում, իսկ Հայաստանում դեռ չեն ներկայացվել: Կլինեն ժողովրդական աղոթքներ: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաև Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքների շարքը»,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

Այսպիսով, մեկ երեկոյի ընթացքում ներկայացվելու է ժողովրդական բանահյուսություն, հոգևոր պոեզիա:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում