Տնտեսություն

ԿԲ-ն հաջորդ տարվա համար 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն հաջորդ տարվա համար 4.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը այս տարվա համար 12.9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4.5 տոկոս: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է: Մենք ակնկալում ենք 4.5 տոկոսի չափով, որովհետև այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- հավելեց Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում