Լևոն Ամիրջանյանը նշանակվել է Մերձավոր Արևելքում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն հոկտեմբերի 24-ին Լևոն Ամիրջանյանին նշանակել է Մերձավորարևելյան տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ (նստավայրը՝ Բեյրութ)։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Ամիրջանյանը ղեկավարելու է Բեյրութում առաջիկայում բացվող տարածաշրջանային գրասենյակը։

Հայերեն English Русский