Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է․ Էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ չկա, շինարարությունը շատ բուռն ընթանում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հակադարձելով այն տեղեկություններին, որ Հայաստանում ցեմենտի դեֆիցիտ կա և շինարարությունը դանդաղ է ընթանում։

Քերոբյանը հիշեցրեց, որ Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազել է՝ դառնալով 2000 դրամ, որը հնարավորություն կտա հարևան երկրներից ցեմենտը ներկրել։

«Խնդիրը օրերի ընթացքում կլուծվի, բայց նաև պետք է նորից կրկնեմ, որ չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանում շինարարությունը դանդաղել է, հակառակը՝ շինարարությունը արագ տեմպերով ընթանում է»,- ասաց Քերոբյանը։

Միևնույն ժամանակ, Քերոբյանը կարևորեց Հայաստանում ցեմենտի արտադրության զարգացումը։

«Մենք որևէ պարագայում չենք ցանկանում, որ այդ ոլորտում խնդիրներ լինեն, բայց մյուս կողմից կարևոր է նաև շինարարությունը, կառուցապատումը՝ այնտեղ մենք մեծ տնտեսական հնարավորություններ ունենք։ Այս պահին որոշում է կայացվել նվազեցնել ցեմենտի տուրքը, որպեսզի ընկերությունները կարողանան լրացնել իրենց պահանջարկը»,- եզրափակեց Քերոբյանը։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան