Վստահ եմ, որ այս հանդիպմանը կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման խոսքում Լավրովը ողջունել է իր գործընկերներին՝ նշելով, որ հյուրընկալ Աստանայում լավ առիթ է այդ թեմայի շուրջ շփվելու:

«Այստեղ տարբեր ուղղություններով միջոցառումներ են անցկացվում։ Դա թույլ է տալիս միջազգային հանդիպումների շրջանակներում շփումներ իրականացնել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում ՝ մեր մտերիմ բարեկամների ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուրջ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Բարձր մակարդակով ստորագրված այս հայտարարությունները հիմք են դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բոլոր ասպեկտների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ առանձին թեմա է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը՝ ի լրումն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողովի ստեղծման միջոցով սահմանազում իրականացնելու մասին պայմանավորվածությունների ՝ ռուսական կողմի խորհրդատվական աջակցությամբ:

«Ժամանակն անցնում է արագ, իրադարձությունները զարգանում են արագ: Այս կապակցությամբ, կարծում եմ, որ այսօր հարմար առիթ է շփվելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր առաջնորդներին իրենց կողմից ստորագրված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ուրախ եմ այդ հնարավորության համար։ Վստահ եմ, որ այս հանդիպմանը մենք կկարողանանք ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ շարժվել»,- եզրափակել է Լավրովը:

Հայերեն العربية English Русский

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին