Հայկական Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արտերկրում շուկաներ է գրավում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Revalcon ստարտափի մշակած տեխնոլոգիան պարզեցնում է ոռոգման ամբողջ գործընթացը. աշխատանքները վերահսկվում են մոբայլ և վեբ հավելվածներով:

Համակարգը կառավարվում է հեռահար. իրականացնում է ոռոգման գրաֆիկների համակարգում, ջրի և հոսանքի խնայողություն, մարդկային ռեսուրսի արդյունավետ բաշխում և օգտակար գործողության բարձր գործակից է ապահովում: Ամեն ինչ կառավարվում է սմարթֆոնի միջոցով: Համակարգը նաև վերահսկում է պոմպերի և փականների աշխատանքը, տեղեկություններ հավաքում դաշտից։

Գառնիում գտնվող նշի այգու ոռոգման համակարգը կառավարվում է Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիայով: Այգում նախկինում ոռոգման ջուրը խնդիր էր. անցնելով կաթիլային համակարգի ու ներդնելով ոռոգման հեռակառավարման ծրագիրը՝ գործը հեշտացավ, արդյունավետությունն էլ բարձրացավ։

Revalcon-ի ստեղծած տեխնոլոգիան արդեն ներդրվել է Արցախի և Ռուսաստանի մի շարք այգիներում: Ստարտափի հեղինակները վստահ են՝ իրենց առաջարկած լուծումն ունի համաշխարհային տարածման տեսլական:

Revalcon-ը Ակբա Ֆեդերացիայի «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրի շահառուներից է։ Ստարտափն Ակբա Ֆեդերացիայի ֆինանսավորմամբ հնարավորություն է ստացել դառնալ «Իմփաքթ Հաբի» էկոհամակարգի անդամ, որի շնորհիվ խորհրդատվություններ է ստացել տարբեր ոլորտների մենթորներից և մասնագետներից։

«Մենք քիչ մարդկային ռեսուրսներով օգնում ենք կառավարել մեծ տարածքներ, օգնում ենք խնայել թե՛ ջուրը, թե՛ էլեկտրաէներգիան և թե՛ մնացած բոլոր ռեսուրսները: Մասնակցել ենք Ակբա Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ակբա Ֆելոուշիփ» ծրագրին, 2021-ին հաղթել ենք: Այն մեզ հնարավորություն է տվել, որ օգտվենք ուսուցողական բազմաթիվ ծրագրերից, նաև՝ մարքեթինգային ու նոր կապերի միջոցով մեր բիզնեսը զարգացնելու հնարավորություն: Ակբա Ֆեդերացիայի շնորհիվ կարողացել ենք մեր բիզնեսը մասշտաբային դարձնել, ընդարձակել ամբողջ Հայաստանով»,- նշել է Revalcon ստարտափի համահիմնադիր, տնօրեն Սերգեյ Բարխուդարյանը:

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի 83.8 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Հայերեն English Español Русский

ՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters

Չինաստանում ստեղծվել է կիբերխարդախության դեմ պայքարի միջազգային դաշինք

Հիմնանորոգվում է Երերույքի տաճարից դեպի Անիպեմզա տանող ճանապարհը

Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 13 մարզիկով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Ինտերպոլի գլխավոր քարտուղարը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման հարցը

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը նախնական դատալսումներ է նշանակել

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի

Որոշել ենք մեր գործունեությունը դարձնել ավելի հրապարակային. Սուրեն Պապիկյան

Ուկրաինան ծովային դրոններով հարձակվել է Սոչիի ծովափնյա հատվածի վրա. կան վիրավորներ