Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան զսպող գործոն կլինի. պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրեբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը կնպաստի կայունացմանը և ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա՝ Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, միանշանակ կնպաստի կայունացմանը և ևս մեկ լրացուցիչ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:

Իսկ թե քաղաքացիական առաքելությունը ե՞րբ է տեղակայվելու՝ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ասաց, որ այս պահին պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր օրը կլինի տեղակայումը, որովհետև քննարկման փուլում է:

«Սակայն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք՝ մինչև ամսվա վերջ»,-նշեց պատգամավորը:

Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացածհանդիպման արդյունքով ընդունվել էր հայտարարություն։ Ընդգծվել էր, որ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝խրախուսելուԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որառնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներինաջակցելը։

Հայերեն English Español Русский Türkçe

Մատենադարանը և «Մտքարան Ակադեմիա» կրթամշակութային հարթակը կհամագործակցեն գիտության, կրթության և մշակույթի հանրահռչակման ուղղությամբ

Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար

Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ

«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ․ ՈՒՂԻՂ

Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարից