Սպորտ

Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան

1 րոպեի ընթերցում

Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության երկրորդ տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանըմրցեց մեկ այլ հայազգի գրոսմայստերի` Սամուել Սևյանի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Երրորդ տուրից հետո առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են՝ 2-ական միավորով` Սամուել Սևյանը, Ֆաբիանու Կարուանան և Հանս Նիմանը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում են 14 շախմատիստներ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում