Տնտեսություն

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է. նախարարն այս տարի աճ է սպասում

2 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է. նախարարն այս տարի աճ է սպասում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է, ոլորտն ամեն տարի աճում է, և ակնկալվում է, որ այս տարի այն էլ ավելի կմեծացնի իր կշիռը ՀՆԱ-ի մեջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում:

«Այսօր բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը մեր տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսի չափով է, որը բավականին արագ աճում է: Ոլորտն ամեն տարի աճում է 20-30 տոկոսով, այս տարի կարծում ենք, որ մոտ մինչև 50 տոկոս կարող է ՀՆԱ-ի մեջ իր աճի կշիռը մեծացնի: Մենք կարծում ենք, որ 3-4 տարուց այն կդառնա տնտեսության ամենախոշոր ճյուղը՝ ավելի բարձր քան հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը և այլն»,-ասաց Քերոբյանը:

Նախարարն այսպիսով մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիական ոլորտի դերը: Այդ ոլորտը բավականին բարձր արտադրողականություն ունի, նախարարը նկատեց՝ աշխատավարձերն են բարձր: «Ոլորտի միջին աշխատավարձը 1.1 մլն դրամ է՝ այն պարագայում, երբ միջին աշխատավարձը ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 4 անգամ ավելի քիչ է»,-ասաց Քերոբյանը:

Խոսելով արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ մշակող արդյունաբերությունը պետք է լինի ՀՆԱ-ի 16.5 տոկոսը, որը գրված է նաև կառավարության ծրագրի մեջ: Նա վերջին տարիներին բավական արագ աճ է նկատում: Ակնկալվում է, որ տարվա արդյունքում մշակող արդյունաբերության մոտ 20 տոկոս աճ կարձանագրվի:

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Տնտեսություն

Մինչև տարեվերջ Հայաստանի տնտեսությունը կշարունակի զարգանալ նույն տեմպերով, եթե արտաքին գործոնները մնան անփոփոխ. տնտեսագետ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում