1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 3.78%-ով և կազմել 12670.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 4.24%-ով և կազմել 6039.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 2.57%-ով և կազմել 7086.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 1100.14 կետ: